Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ահազանգ

Ահազանգ
04.04.2024 | 15:00

Oտարները ստացել են պետական թույլտվություն մեր բացառիկ ազգային արժեքի` Քարահունջի ընդերքի սկանավորման համար:

Ինչպես Ձեզ հայտնի է, «Քարահունջ հայագիտական մշակութային կենտրոն»-ը տարիներ առաջ ստեղծվել է տարբեր ոլորտներում հետազոտություններ կատարող գիտնականներից, մշակույթի ներկայացուցիչներից և ուղղակի հայոց մշակույթի նկատմամբ հոգատարություն ցուցաբերող մի խումբ անհատներից, որոնց շուրջ տարիների ընթացքում համախմբվել են տասնյակ հազարավոր համակիրներ տարբեր երկրներից, բոլոր նրանք, ովքեր միավորվել են Քարահունջ աստղադիտարանի նկատմամբ որոշ ղեկավարների, վայ պատմաբանների ու ֆիլիստերների բացասական վերաբերմունքով պայմանավորված պեղումների անվան տակ կատարվող ավերածությունները և վանդալիզմի դրսևորումները կանխելու միտումով։

Այն ժամանակ մեր բազմաթիվ նամակների, բողոքների, միջոցառումների ու դատական գործընթացների շնորհիվ հնարավոր եղավ դարարեցնել պեղումները, որպեսզի մեր ապագա սերունդները ևս հնարավորություն ունենան առնչվելու այդ հիրավի հզոր հնավայրի հետ։

Այս հղումով «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ը ցանկանում է հայ հասարակությանն իրազեկել Քարահունջ աստղադիտարանի շուրջ այս պահին ստեղծված իրավիճակի մասին, ինչպես նաև ներկայացնել մեր դիրքորոշումը։

Արտասահմանից եկած ռուսական ազգանուններով երեք երիտասարդ տղաներ, որոնցից մեկը ժամանել է Իսրայելից, մյուսը՝ Ռուսաստանից, երրորդը՝ Իսպանիայից, հատուկ Քարահունջ հնագույն աստղադիտարանի շուրջ հիմնել են Realm of Historia կոչվող նախագիծ, որի շրջանակներում իբրև թե ցանկանում են ստեղծել NFT-ներ՝ Քարահունջի քարերի պատկերներով (դա վիրտուալ տարադրամի մի տեսակ է, որի մասին կարող եք ավելի մանրամասն կարդալ համացանցում)։

Այս փաստը կարող էր մեզ չհուզել, եթե խոսք գնար միայն հնավայրի հուշարձանները նկարահանելու մասին, սակայն այդ խումբը պլանավորում է ժամանակակից հզոր գործիքներով սկանավորել Քարահունջի տարածքի ընդերքը՝ մի քանի մետր խորությամբ, որը բացարձակապես ոչ մի կապ չունի իրենց ներկայացրած ծրագրի և իբրև բարեգործական նպատակների հետ։

Իրենց ասելով, այդ պատկերները տեղադրվելու են նաև վիդեո խաղերի մեջ։ Այսինքն՝ ամբողջ աշխարհը, այդ թվում նաև Հայկական վաղնջական մշակույթով հետաքրքրված մեր հակառակորդները տեղեկացված կլինեն, թե ինչ է գտնվում Քարահունջի տակ։ Նշենք, որ նման մի փորձ կատարեց նաև պեղումներ իրականացնող խումբը՝ մերկացնելով մեգալիթների հիմքերի պատերը, որը մասամբ ստիպված եղան ծածկել մեր կազմակերպության ճնշման տակ։

Այսօր Քարահունջ աստղադիտարանը գտնվում է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Բյուրականի աստղադիտարանի ուշադրության կենտրոնում, որտեղ ակտիվ աշխատում են նրա պահպանության և գիտական հետազոտության ուղղությամբ։

Մենք՝ «Քարահունջ» կենտրոնի անդամների և համակիրների խմբով հանդիպել ենք Realm of Historia նախագծի հիմնադիրների հետ և երեք ժամ զրուցելուց հետո հանգել ենք հետևյալ եզրակացության.

1․ Ըստ իրենց, նրանք ցանկություն ունեն հանրայնացնել աշխարհում որևէ հնավայր՝ համատեղելով այդ գաղափարը ժամանակակից տեխնոլոգիաների հետ, և կանգ են առել հենց Քարահունջի վրա, սակայն ոչ մի կերպ չկարողացան համոզիչ և տրամաբանորեն հիմնավորել, թե ինչու՞ են ընտրել հատկապես Քարահունջը: Դժվար է պատկերացնել, որ որևէ տեղ մեկ այլ երկրում օտարները կկարողանային ստանալ նման թույլտվություն պետական մակարդակով՝ նմանատիպ բացառիկ ազգային արժեք հանդիսացող մշակութային ժառանգության նկատմամբ։ Սակայն փաստ է, որ նրանք փորձում են գեոռադարով սկանավորման թույլտվություն ստանալ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, որին պատկանում է արգելոցը։

2․ Այս երիտասարդներին աջակցում է «Բնօրրան» կազմակերպությունը և այս պահին նրանք փորձում են Քարահունջում գեոռադարով սկանավորման թույլտվություն ստանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Սա այն «Բնօրրանն» է, որը նախկինում խոչընդոտում էր Քարահունջ հնավայրի ավերման դեմ ուղղված մեր պայքարին և ամեն կերպ օժանդակում պեղումների անվան տակ հուշարձանը փչացնող ուժերին (Ա․ Փիլիպոսյան և ուրիշներ)։

3․ Տեսնելով մեր բացասական վերաբերմունքը, նախագծի հեղինակները հեգնեցին, ասելով, որ կարող են դա անել նաև առանց որևէ թույլտվության, գաղտնի կերպով։ Նաև ասացին, որ իրականում ոչ ոք չի կարող ստուգել, թե փաստացի քանի մետր խորությամբ արվեց սկանավորումը:

4․ Բացահայտվեց նաև, որ չեն ուզում հստակ ասել, թաքցնում են, թե, ի վերջո, ովքեր են ուսումնասիրելու և ինչպես են օգտագործելու հուշարձանի ստորգետնյա տարածքի մասին ստացած ինֆորմացիան։

Մեզ մտահոգում է այն փաստը, որ մեր ազգային գանձերի բացահայտմանը շահագրգիռ օտարները, որոնք վերջին պատերազմի ժամանակ բացահայտորեն օժանդակում էին մեր թշնամիներին, մեր Հայրենիքի տարածքում իրենց պահում են ագրեսորի պես և մեր մեջ փնտրում ու գտնում են իրենց սատարող ուժեր։

Ըստ ՀՀ Սահմանադրության, երկրի ընդերքը Հայաստանի ազգաբնակչության սեփականությունն է և բոլոր արտաքին ուժերի գործողություններն այդ ուղղությամբ ապօրինի են, անկախ այն բանից, թե քանի մետր խորությամբ է սկանավորվում։

Ելնելով այս հանգամանքից՝ մենք հարցնում ենք հայ հանրությանը. արդյոք համաձա՞յն եք, որ դրսից եկած այլ ազգերի ներկայացուցիչներ ներխուժեն մեր սրբազան տարածքներ և բացահայտեն դրանց գաղտնիքները։

Եվ ի՞նչ նպատակով։

Մեր պատասխանը «Ո՛Չ» է։

Այս գրառմամբ «Քարահունջ հայագիտական մշակութային կազմակերպություն»-ը, արտահայտելով խորին անհանգստություն, ցանկանում է գրավել հայ հասարակության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև վերը նշված ՊՈԱԿ-ի ուշադրությունը, զգուշացնելու և ահազանգելու առ այն, որ պետական հանցագործություն ենք համարում մի քանի լումայի դիմաց Քարահունջ աստղադիտարանի ընդերքը սկանավորելու թույլտվության տրամադրումը, ինչպես նաև սույն արարքն ի ցույց դնել բոլորին՝ նման պահանջների հնարավորությունն իսպառ բացառելու նպատակով։

Եթե մեր այս ծանուցումից հետո կգտնվեն նախարարության պաշտոնյաներ կամ այլ պատկան մարմիններ, որոնք կցանկանան ծանոթանալ մեր խորքային տվյալների ու եզրակացությունների հետ, սիրով պատրաստ ենք կիսվել և լուսաբանել այս նախաձեռնությունից բխող բոլոր վտանգները:

Քարահունջ Հայագիտական կենտրոնի Ֆբ էջից

Դիտվել է՝ 2156

Մեկնաբանություններ